«Բեշիկթաշը» հետաքրքրվում է Հենրիխ Մխիթարյանով

13:15   18 դեկտեմբերի, 2017

Ստամբուլի «Բեշիկթաշը» հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով, գրում է Kanalahaber-ը:

Թուրքական ակումբը փոխարինող է փնտրում բրազիլացի կիսապաշտպան Անդերսոն Տալիսկային, որը վարձավճարով է հանդես գալիս թիմում:

Հիշեցնենք, որ «Բեշիկթաշում» է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, որը չի ստանում խաղային պրակտիկա:

Հենրիխ Մխիթարյանը հայտավորվել է «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին 9 խաղերից միայն մեկին՝ դուրս գալով փոխարինման: Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, որ ձմռանն անգլիական ակումբը կփորձի վաճառել 28-ամյա կիսապաշտպանին: Հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաեւ իտալական «Ինտերն» ու նրա նախորդ ակումբ Դորտմունդի «Բորուսիան»:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.