22:56  ,  17 դեկտեմբերի, 2017

«Լայպցիգը» պարտվեց, «Բայերը» չհաղթեց 4 գոլ խփելուց հետո

Գերմանական Բունդեսլիգայում դեկտեմբերի 17-ին անցկացվեցին 17-րդ տուրի վերջին 2 խաղերը: «Բայերն» ու «Հանովերը» խփեցին 4-ական գոլ, իսկ «Լայպցիգը» սեփական դաշտում 2:3 հաշվով պարտվեց Բեռլինի «Հերտային», որը 8-րդ րոպեից հանդես էր գալիս 10 խաղացողներով:

«Բայերը» չպարտվեց Գերմանիայի առաջնության 12-րդ խաղում անընդմեջ:

Գերմանիայի առաջնություն, 17-րդ տուր

«Հանովեր» - «Բայեր»՝ 4:4

Իհլաս Բեբու, 12, Նիկլաս Ֆուլկինգ, 21 (11մ), Ֆելիքս Կլաուս, 45, Յուլիան Կորբ, 83 – Յուլիան Բրանդտ, 11, Ադմիր Մեհմեդի, 25, Լեոն Բեյլի, 47, 67

«Լայպցիգ» - «Հերտա»՝ 2:3

Վաիլի Օրբան, 68, Մարսել Հալսենբերգ, 90+2 – Դեյվի Զելկե, 5, 51, Սալոմոն Կալու, 31

Հեռացում՝ Ջորդան Տորունարիգա, 8 («Հերտա»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում