09:52  ,  30 հուլիսի, 2012

Օլիմպիական չեմպիոն Արսեն Գալստյանը ստացել է Mercedes եւ բնակարան

Կրասնոդարի շինարարական ընկերություններից մեկը ձյուդոյի Ռուսաստանի հավաքականի անդամ Արսեն Գալստյանին նվիրել է բնակարան, հաղորդում է Gazeta.ru-ն:

Հիշեցնենք, որ 60 կգ քաշային Արսեն Գալստյանը Լոնդոնի Օլիմպիական խաղերում դարձավ Ռուսաստանի պատվիրակության առաջին չեմպիոնը:

«Մեր համաքաղաքացու հաղթանակը դա ամբողջ ձյուդոյի ֆեդերացիայի եւ օլիմպիական կոմիտեի հաղթանակն էր: 60 ք/մ բնակարանը սպասում է Արսենին»,- հայտարարել է ընկերությունը, որը ձյուդոյի կրասնոդարյան ֆեդերացիայի հովանավորներից է:

Հաղորդվում է, որ Օլիմպիական խաղերից առաջ Արսեն Գալստյանը ստացել է Mercedes մակնիշի ավտոմեքենա:

Արսեն Գալստյանն առաջին մարզիկն է, որը Ռուսաստանի ձյուդոյի հավաքականի կազմում դարձել է օլիմպիական չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով