«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ համագործակցությունը շարունակելու ցանկություն չունի։
Բրիտանական Mirror-ի տվյալներով, պորտուգալացի մասնագետը ցանկանում է կիսապաշտպանությունում տեսնել Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստ Մեսութ Օզիլին։ Գերմանիայի հավաքականի խաղացողը այս մրցաշրջանի ավարտից հետո կստանա ազատ գործակալի կարգավիճակ եւ կարող է անվճար բաժին հասնել «Մանչեսթեր Յունայթեդը»։ «Արսենալի» հետ պայմանագիրը երկարաձգելու մտադրություն չունեցող Օզիլն արդեն հունվարից կարող է բանակցել այլ ակումբի հետ։ Աշխարհի չեմպիոն Օզիլը Մոուրինյոյի ղեկավարությամբ հանդես է եկել Մադրիդի «Ռեալում»։ Պորտուգալացի մարզիչի կարծիքով, 29-ամյա Օզիլը աշխարհի լավագույն խաղարկողներից մեկն է։
Հիշեցնենք, որ Մոուրինյոն Մխիթարյանի բացակայությունը բացատրել էր ներթիմային մրցակցությամբ։
Հայաստաննի հավաքականի ավագի ծառայություններով հետաքրքրված են Դորտմունդի «Բորուսիան» եւ Միլանի «Ինտերը»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում