Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյից բացատրություն է պահանջել «Մանչեսթեր Սիթիի» դեմ Պրեմյեր լիգայի 16-րդ տուրի խաղից առաջ կատարած հայտարարության վերաբերյալ: Պորտուգալացի մասնագետը նշել էր, որ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստներն ընկնում են նույնիսկ թեթեւ քամուց, փոխանցում է Sky Sports-ը:
«Նրանք ունենք հրաշալի ֆուտբոլիստներ եւ ֆանտաստիկ մարզիչ: Սակայն, եթե հարցնեք, թե ինչն ինձ դուր չի գալիս մրցակցի թիմում, կասեմ, որ նրանք շատ արագ են կորցնում հավասարակշռությունը: Մի քիչ քամի, եւ նրանք ընկնում են»,- ասել էր Մոուրինյոն:
Պորտուգալացի մասնագետը պետք է բացատրություն տա մինչեւ դեկտեմբերի 18-ը: Դեռ չի նշվում, թե ինչ պատիժ է սպառնում նրան:
Հիշեցնենք, որ մանչեսթերյան դերբիից հետո 2 թիմերի միջեւ տեղի էր ունեցել զանգվածային բախում, որը, ըստ բրիտանական մամուլի, հրահրել էր հենց Մոուրինյոն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:54 , 5 նոյեմբերի
23:41 , 4 նոյեմբերի
22:19 , 4 նոյեմբերի
22:10 , 4 նոյեմբերի
21:07 , 4 նոյեմբերի
20:14 , 4 նոյեմբերի
20:01 , 4 նոյեմբերի
19:07 , 4 նոյեմբերի
18:03 , 4 նոյեմբերի
17:11 , 4 նոյեմբերի