10:22 15 դեկտեմբերի, 2017Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյից բացատրություն է պահանջել «Մանչեսթեր Սիթիի» դեմ Պրեմյեր լիգայի 16-րդ տուրի խաղից առաջ կատարած հայտարարության վերաբերյալ: Պորտուգալացի մասնագետը նշել էր, որ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստներն ընկնում են նույնիսկ թեթեւ քամուց, փոխանցում է Sky Sports-ը:
«Նրանք ունենք հրաշալի ֆուտբոլիստներ եւ ֆանտաստիկ մարզիչ: Սակայն, եթե հարցնեք, թե ինչն ինձ դուր չի գալիս մրցակցի թիմում, կասեմ, որ նրանք շատ արագ են կորցնում հավասարակշռությունը: Մի քիչ քամի, եւ նրանք ընկնում են»,- ասել էր Մոուրինյոն:
Պորտուգալացի մասնագետը պետք է բացատրություն տա մինչեւ դեկտեմբերի 18-ը: Դեռ չի նշվում, թե ինչ պատիժ է սպառնում նրան:
Հիշեցնենք, որ մանչեսթերյան դերբիից հետո 2 թիմերի միջեւ տեղի էր ունեցել զանգվածային բախում, որը, ըստ բրիտանական մամուլի, հրահրել էր հենց Մոուրինյոն:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.