09:50  ,  14 դեկտեմբերի, 2017

Միրչա Լուչեսկուն առանձնացրել է Հենրիխ Մխիթարյանին

Ֆուտբոլի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն անդրադարձել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որի հետ աշխատել է Դոնեցկի «Շախտյորում»:

«Իմ նախկին սաներից կառանձնացնեմ Հենրիխ Մխիթարյանին: Նա ներկայացնում է Հայաստանը, որտեղ բարձրակարգ ֆուտբոլիստները շատ չեն: Հենրիխը մեծ առաջընթաց գրանցեց իր ու իր ընտանիքի շնորհիվ: Նա խելացի տղա է, գիտի մի քանի լեզու: Նա լավ հարմարվեց թիմին եւ սկսեց մեծ քայլերով առաջ գնալ: Մխիթարյանը լավագույն ֆուտբոլիստներից է, որի հետ երբեւէ աշխատել եմ»,- ռումինացի մասնագետի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը «Շախտյորում» Լուչեսկուի գլխավորությամբ խաղացել է 2010-2013-ը: Նա նաեւ սահմանել էր Ուկրաինայի առաջնության ռմբարկուական ռեկորդ՝ մեկ մրցաշրջանում խփելով 24 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում