21:26  ,  10 դեկտեմբերի, 2017

«Աթլետիկոն» վերադարձավ երրորդ տեղ

Իսպանական Պրիմերայի 15-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» մրցակցի դաշտում նվազագույն հաշվով հաղթեց «Բետիսին»: Միակ գոլն առաջին խաղակեսում խփեց իսպանացի կիսապաշտպան Սաուլը:

Այս հաղթանակից հետո «Աթլետիկոն» վաստակեց 33 միավոր եւ, շրջանցելով Մադրիդի «Ռեալին», վերադարձավ երրորդ տեղ: Երկրորդ տեղում ընթացող «Վալենսիան» ունի 34 միավոր, իսկ մեկ խաղ պակաս անցկացրած առաջատար «Բարսելոնան»՝ 36:

Իսպանիայի առաջնություն, 15-րդ տուր

«Բետիս» - «Աթլետիկո»՝ 0:1

Սաուլ Նյուգեզ, 29

«Ռեալ Սոսյեդադ» - «Մալագա»՝ 0:2

Բորխա Բաստոն, 23 (11մ), Չորի Կաստրո, 58

Չիրացված 11 մետրանոց՝ Բորխա Բաստոն, 58 («Մալագա»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում