23:12  ,  7 դեկտեմբերի, 2017

Ռոնալդուն՝ «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր

France Football-ն ամփոփեց «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքները՝ երկրորդ տարին անընդմեջ Եվրոպայում հանդես եկող լավագույն ֆուտբոլիստ ճանաչելով Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին, որը մրցանակին արժանանում է 5-րդ անգամ՝ հավասարվելով «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին, որը երկրորդն է: Լավագույն եռյակը եզրափակել է բրազիլացի Նեյմարը, որն ամռանը «Բարսելոնայից» տեղափոխվեց ֆրանսիական ՊՍԺ:

4. Ջանլուիջի Բուֆոն (Իտալիա, «Յուվենտուս»), 5. Լուկա Մոդրիչ (Խորվաթիա, «Ռեալ»),
Սերխիո Ռամոս (Իսպանիա, «Ռեալ»), 7. Կիլիան Մբապե (Ֆրանսիա, «Մոնակո»/ՊՍԺ), 8. Նգոլո Կանտե (Ֆրանսիա, «Չելսի»), 9. Ռոբերտ Լեւանդովսկի (Լեհաստան, «Բավարիա»), Հարի Քեյն (Անգլիա, «Տոտենհեմ»)
Էդինսոն Կավանի (Ուրուգվայ, ՊՍԺ), 12. Իսկո (Իսպանիա, «Ռեալ»), 13. Լուիս Սուարես (Ուրուգվայ, «Բարսելոնա»), 14. Կեւին Դե Բրույնե (Բելգիա, «Մանչեսթեր Սիթի»), 15. Պաուլո Դիբալա (Արգենտինա, «Յուվենտուս»), 16. Մարսելո (Բրազիլիա, «Ռեալ»), 17. Տոնի Կրոս (Գերմանիա, «Ռեալ»), 18. Անտուան Գրիզման (Ֆրանսիա, «Աթլետիկո»), 19. Էդեն Ազար (Բելգիա, «Չելսի»), 20. Դավիդ Դե Խեա (Իսպանիա, «Մանչեսթեր Յունայթեդ»), 21-22. Լեոնարդո Բոնուչի (Իտալիա, «Յուվենտուս»/«Միլան»), Պյեր-Էմերիկ Օբամեյանգ (Գաբոն, «Բորուսիա Դ.»), 23. Սադիո Մանե (Սենեգալ, «Լիվերպուլ»), 24. Ռադամել Ֆալկաո (Կոլումբիա, «Մոնակո»), 25. Քարիմ Բենզեմա (Ֆրանսիա, «Ռեալ»), 26. Յան Օբլակ (Սլովենիա, «Աթլետիկո»), 27. Մատս Հումելս (Գերմանիա, «Բավարիա»), 28. Էդին Ջեկո (Բոսնիա-Հերցեգովինա, «Ռոմա»), 29-30. Դրիս Մերտենս (Բելգիա, «Նապոլի»), Ֆիլիպե Կոուտինյո (Բրազիլիա, «Լիվերպուլ»):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում