00:30  ,  5 դեկտեմբերի, 2017

Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» ընդհանուր խմբում պատրաստվում է ԲԿՄԱ-ի դեմ խաղին (ֆոտո)

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի խաղին: Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի ընդհանուր խմբում մարզվել է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

A խմբի «Մանչեսթեր Յունայթեդ» - ԲԿՄԱ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» նախորդ հինգ հանդիպումներից չորսում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չի եղել, իսկ մեկում դուրս է եկել փոխարինման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում