20:50  ,  4 դեկտեմբերի, 2017

Պոգբան որակազրկվեց, «Մանչեսթեր Յունայթեդը» չի բողոքարկի

Լոնդոնի «Արսենալի» դեմ Անգլիայի առաջնության 15-րդ տուրի խաղում կարմիր քարտ ստանալու համար «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան որակազրկվել է երեք խաղով, հաղորդում է BBC-ն:

«Մանչեսթեր Յունայթեդը» չի բողոքարկի ֆրանսիացի ֆուտբոլիստի որակազրկումը, քանի որ նա խուսափել է լրացուցիչ որակազրկումից գլխավոր մրցավար Անդրե Մարիներին ուղղված ցուցադրական ծափահարության համար: Մրցավարն այդ դրվագի մասին չի նշել զեկույցում:

24-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի «Մանչեսթեր Սիթիի», «Բորնմութի» եւ «Վեստ Բրոմվիչի» դեմ հանդիպումները:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Լոնդոնում «Արսենալին» հաղթել է 3:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում