09:41  ,  5 դեկտեմբերի, 2017

London Chess Classic. Լեւոն Արոնյան vs Վիշի Անանդ

Լոնդոնում շարունակվող London Chess Classic սուպերմրցաշարում դեկտեմբերի 5-ին կանցկացվեն չորրորդ տուրի պարտիաները:

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւ ֆիգուրներով ուժերը կչափի աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ: Տուրի բոլոր պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 20:00-ին:

Նախորդ 3 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի է խաղացել ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի եւ ռուսաստանցիներ Յան Նեպոմնյաշչու ու Սերգեյ Կարյակինի հետ: Մրցաշարում դեռ հաղթողներ չեն եղել:

Հիշեցնենք, որ London Chess Classic-ը Grand Chess Tour-ի վերջին փուլն է:

London Chess Classic, չորրորդ տուր

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Լեւոն Արոնյան (Հայաստան)

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) 

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)

Ուեսլի Սո (ԱՄՆ) - Մայքլ Ադամս (Անգլիա)

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում