16:34  +04,  4 դեկտեմբերի, 2017

Հայ բռնցքամարտիկները հաջող են հանդես եկել Լեհաստանում

Հայ բռնցքամարտիկները հաջող են հանդես եկել Լեհաստանի Կիելցե քաղաքում անցկացված Լեշեկ Դրոգոշի անվան միջազգային մրցաշարում:

Հայաստանի թիմը բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանի գլխավորությամբ Լեհաստան էր մեկնել 5 մարզիկով եւ նվաճել է 5 մեդալ՝ 3 ոսկե, մեկ արծաթե եւ մեկ բրոնզե:

Նարեկ Մինասյանը, Գոռ Երիցյանը եւ Կորյուն Սողոմոնյանը դարձել են ոսկե մեդալակիրներ, կանանց պայքարում հանդես եկած Անուշ Գրիգորյանը նվաճել է արծաթե մեդալ, իսկ Արամ Ավագյանը գրավել է երրորդ տեղը: Հայ բռնցքամարտիկների մարտավկան եղել է ՀԲՖ նախագահ Արթուր Գեւորգյանը։

Լուսանկարը՝ Արթուր Գեւորգյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (10)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ