Հայ բռնցքամարտիկները հաջող են հանդես եկել Լեհաստանի Կիելցե քաղաքում անցկացված Լեշեկ Դրոգոշի անվան միջազգային մրցաշարում:
Հայաստանի թիմը բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանի գլխավորությամբ Լեհաստան էր մեկնել 5 մարզիկով եւ նվաճել է 5 մեդալ՝ 3 ոսկե, մեկ արծաթե եւ մեկ բրոնզե:
Նարեկ Մինասյանը, Գոռ Երիցյանը եւ Կորյուն Սողոմոնյանը դարձել են ոսկե մեդալակիրներ, կանանց պայքարում հանդես եկած Անուշ Գրիգորյանը նվաճել է արծաթե մեդալ, իսկ Արամ Ավագյանը գրավել է երրորդ տեղը: Հայ բռնցքամարտիկների մարտավկան եղել է ՀԲՖ նախագահ Արթուր Գեւորգյանը։
Լուսանկարը՝ Արթուր Գեւորգյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում