10:28  ,  2 դեկտեմբերի, 2017

«Բարսելոնան» խաղաշապիկ է նվիրել «Գրեմիոյի» կիսապաշտպանին

«Բարսելոնան» բանակցում է բրազիլական «Գրեմիոյի» կիսապաշտպան Արթուր դե Օլիվեյրա Մելոյի տրանսֆերի հարցով: Կատալոնական ակումբի ներկայացուցիչները Բրազիլիայի Պորտու Ալեգրի քաղաքում հանդիպել են 21-ամյա ֆուտբոլիստի եւ նրա գործակալ Խորխե Մաչադոյի հետ: Արթուր դե Օլիվեյրա Մելոն «Բարսելոնայից» նվեր է ստացել ակումբային խաղաշապիկ:

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը 50 միլիոն եվրո է, հաղորդում է  Globo Esporte-ն:

Բրազիլիայի առաջնությունում Արթուրը մասնակցել է 27 հանդիպման, խփել մեկ գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում