21:09  ,  1 դեկտեմբերի, 2017

London Chess Classic. Լեւոն Արոնյանը մեկնարկեց ոչ ոքի արդյունքով

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը ոչ ոքի արդյունքով մեկնարկեց London Chess Classic սուպերմրցաշարում, որը Grand Chess Tour-ի վերջին փուլն է:

Առաջին տուրում հայ գրոսմայստերը սեւերով մրցեց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու հետ: Պարտիան ավարտվեց 28-րդ քայլում:

Ոչ ոքի ավարտվեց նաեւ ամերիկացի Ուեսլի Սո - ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավ դիմակայությունը: Մյուս պարտիաները շարունակվում են:

Հիշեցնենք, որ վերջերս Լեւոն Արոնյանը մասնակցել էր իսպանական Մալյորկայում անցկացված ՖԻԴԵ-ի «Գրան պրի» շարքի վերջին՝ չորրորդ փուլի մրցաշարին, որում Դմիտրի Յակովենկոյի հետ հավաքել էր հավասար միավոր, սակայն չեմպիոնության համար թայ-բրեյքում պարտվել էր ռուս գրոսմայստերին:

London Chess Classic, առաջին տուր

Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)

Մայքլ Ադամս (Անգլիա) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)

Ուեսլի Սո (ԱՄՆ) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)՝ 0.5:0.5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում