20:44  ,  1 դեկտեմբերի, 2017

«Արսենալ» - «Մանչեսթեր Յունայթեդ». Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չէ

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Լոնդոնում կայանալիք Անգլիայի առաջնության 15-րդ տուրի «Արսենալ» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպմանը, հաղորդում է manchestereveningnews-ը: Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը Լոնդոն է մեկնել հետեւյալ կազմով:

Դավիդ Դե Խեա, Սերխիո Ռոմերո, Ժոել Պերեյրա, Անտոնիո Վալենսիա, Մատեո Դարմիան, Կրիս Սմոլինգ, Վիկտոր Լինդելյոֆ, Մարկոս Ռոխո, Լյուկ Շոու, Դեյլի Բլինդ, Էշլի Յանգ, Անդեր Էրերա, Սկոթ Մաքթոմինայ, Ջեսի Լինգարդ, Նեմանյա Մատիչ, Պոլ Պոգբա, Խուան Մատա, Մարկուս Ռեշֆորդ, Ռոմելու Լուկակու, Անտոնի Մարտիալ:

Նախորդ հինգ խաղից չորսում հայ ֆուտբոլիստը բացակայել է Մոուրինյոյի գլխավորած թիմի հայտացուցակից:

«Արսենալ» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English