09:38  ,  30 նոյեմբերի, 2017

Ուեյն Ռունիի սուպերգոլը խաղադաշտի կենտրոնից

Անգլիայի առաջնության 14-րդ տուրի «Էվերտոն» - «Վեստ Հեմ» խաղում հեթ-տրիկի հեղինակ դարձած անգլիացի հարձակվող Ուեյն Ռունին երեք գոլերից մեկը հյուրերին խփել է խաղադաշտի կենտրոնից:

Հիշեցնենք, որ «Էվերտոնը» Լիվերպուլում չորս գնդակ է ուղարկել «Վեստ Հեմի» դարպասը: 

«Էվերտոնը» 15 միավորով 13-րդն է: 

«Էվերտոն» - «Վեստ Հեմ»՝ 4:0

Ուեյն Ռունի, 18, 28, 66, Էշլի Ուիլյամս, 78

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում