10:35  ,  28 նոյեմբերի, 2017

A Սերիայի նորեկը թարմացրեց Եվրոպայի թոփ- 5 առաջնությունների անհաջող մեկնարկի հակառեկորդը

A Սերիայի նորեկ «Բենեւենտոն» շարունակում է պարտությունների շարքն Իտալիայի ընթացիկ առաջնությունում: 14-րդ տուրում «Բենեւենտոն» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվել է «Ատալանտային»՝ կրելով 14-րդ անընդմեջ պարտությունը:

Եվրոպայի 5 առաջատար առաջնություններում (Իսպանիա, Անգլիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա) դա բացարձակ հակառեկորդ է: Այդ ցուցանիշով նախորդ հակառեկորդը պատկանում էր անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին», որը 1930/31 մրցաշրջանը սկսել էր 12 պարտությամբ, փոխանցում է Eurosport-ը:

Հիշեցնենք, որ «Բենեւենտոն» այս տարի է նվաճել A Սերիայի ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում