13:09  ,  26 նոյեմբերի, 2017

Թբիլիսի. Հայ մարզիկը նվաճեց հաղթողի կոչումը՝ պարտության մատնելով նաեւ ադրբեջանցի մրցակցին (ֆոտո)

Հայաստանի մարզիկները Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի եւ Իրանի ներկայացուցիչների հետ մասնակցել են Թբիլիսիում անցկացված մարտական կարատեի միջազգային մրցաշարի:

Մարտական կարատեի ազգային ֆեդերացիայի հիմնադիր նախագահ եւ գլխավոր մարզիչ Վլադիմիր Խաչատրյանի ղեկավարությամբ հայ մարզիկներից Թբիլիսիում հաղթողի կոչումը նվաճել են Արմեն եւ Սամվել Օհանյաններն ու Վալերի Աղայանը: Էդուարդ Սարկիսյանը գրավել է երկրորդ տեղը:

Արմեն Օհանյանը մրցաշարի ընթացքում հաղթանակ է տարել նաեւ ադրբեջանցի մրցակցի նկատմամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում