Լեգենդար արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան պահանջել է ձերբակալել իր դուստր Ջանինա Մարադոնային, որին մեղադրում է իրենից 1.8 միլիոն դոլար գողանալու մեջ, հաղորդում է Goal.com-ը: Սկանդալը սկիզբ է առնում 2015 թվականից, երբ Մարադոնան նախկին կնոջը մեաղադրեց իր հաշիվներից 3.8 միլիոն դոլար յուրացնելու մեջ: Այն ժամանակ գործը դատարան չհասավ:
Այժմ Մարադոնան Ջանինային եւ նրա քրոջը մեղադրում է նախկին կնոջը հանցակցելու մեջ: Մարադոնան դատի է տվել երկու դստրերին՝ պնդելով, թե երկու աղջիկները գումարը իր հաշվից փոխանցել են Ուրուգվայում գտնվող բանկերից մեկը:
Ջանինա Մարադոնան «Մանչեսթեր Սիթիի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Սերխիո Ագուերոյի նախկին կինն է: Նրանք ամուսնացած են եղել 2008-2012 թվականներին: 2009 թվականին ծնվել է նրանց որդին՝ Բենջամինը: Մարադոնայի 8-ամյա թոռը արդեն հաջողություններ ունի պատանեկան ֆուտբոլում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:46 , 26 սեպտեմբերի
23:38 , 25 սեպտեմբերի 
23:08 , 25 սեպտեմբերի 
23:03 , 25 սեպտեմբերի 
22:47 , 25 սեպտեմբերի 
22:33 , 25 սեպտեմբերի
22:08 , 25 սեպտեմբերի 
21:51 , 25 սեպտեմբերի
21:33 , 25 սեպտեմբերի 
20:47 , 25 սեպտեմբերի