10:17 26 նոյեմբերի, 2017Լեգենդար արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան պահանջել է ձերբակալել իր դուստր Ջանինա Մարադոնային, որին մեղադրում է իրենից 1.8 միլիոն դոլար գողանալու մեջ, հաղորդում է Goal.com-ը: Սկանդալը սկիզբ է առնում 2015 թվականից, երբ Մարադոնան նախկին կնոջը մեաղադրեց իր հաշիվներից 3.8 միլիոն դոլար յուրացնելու մեջ: Այն ժամանակ գործը դատարան չհասավ:
Այժմ Մարադոնան Ջանինային եւ նրա քրոջը մեղադրում է նախկին կնոջը հանցակցելու մեջ: Մարադոնան դատի է տվել երկու դստրերին՝ պնդելով, թե երկու աղջիկները գումարը իր հաշվից փոխանցել են Ուրուգվայում գտնվող բանկերից մեկը:
Ջանինա Մարադոնան «Մանչեսթեր Սիթիի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Սերխիո Ագուերոյի նախկին կինն է: Նրանք ամուսնացած են եղել 2008-2012 թվականներին: 2009 թվականին ծնվել է նրանց որդին՝ Բենջամինը: Մարադոնայի 8-ամյա թոռը արդեն հաջողություններ ունի պատանեկան ֆուտբոլում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.