13:34  ,  25 նոյեմբերի, 2017

Հայ բռնցքամարտիկները հերթական հաղթանակներն են տարել պրոֆեսիոնալ ռինգում

Իսպանիայի Վալենսիա քաղաքում PUNCH boxing promotion մոսկովյան ակումբից ռինգ են դուրս եկել Հայաստանի հավաքականի նախկին բռնցքամարտիկներ Արամ Ավագյանը, Նարեկ Աբգարյանն ու Գոռ Երիցյանը, որոնք հաղթանակներ են տարել:

Արամ Ավագյանն ուժեղ է գտնվել Վրաստանը ներկայացնող Դաթո Նանավայից, Նարեկ Ավագյանը հաղթել էկվադորցի Ջեֆերսոն Վարգասին, իսկ Գոռ Երիցյանը պարտության է մատնել Իսպանիայի ներկայացուցիչ Համզա Միսաուին։ Երիցյանն ու Ավագյանը հաղթել են ժամանակից շուտ, իսկ Նարեկ Աբգարյանը՝ 8 ռաունդի արդյունքում:

Վալենսիայում հայ բռնցքամարտիկների մարտավկան էր բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը, իսկ մարզիկներին Իսպանիա էր ուղեկցել ՀԲՖ նախագահ Արթուր Գեւորգյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում