13:35  ,  20 նոյեմբերի, 2017

Քթի կոտրվածք ստացած Ռամոսը չի մեկնի ԱՊՕԷԼ-ի դեմ խաղին. «Ռեալի» հայտացուցակը

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը չի մասնակցի կիպրոսյան ԱՊՕԵԼ-ի դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի խաղին, որը կկայանա նոյեմբերի 21-ին Կիպրոսում:

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հրապարակել է Կիպրոս մեկնող ֆուտբոլիստների անունները:

Ռամոսը քթի կոտրվածք էր ստացել «Աթլետիկոյի» դեմ Պրիմերայի 12-րդ տուրի արտագնա խաղում, որը տեղի էր ունեցել նոյեմբերի 18-ին: «Ռեալի» բժիշկները հայտնել են, որ իսպանացի պաշտպանը չունի վիրահատության անհրաժեշտություն, սակայն առաջիկայուն նա կխաղա պաշտպանիչ դիմակով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում