10:39  ,  16 նոյեմբերի, 2017

Ամփոփիչ մրցաշար. Դիմիտրովը կիսաեզրափակիչում է

Բուլղարացի Գրիգոր Դիմիտրովը դարձել է Լոնդոնում անցկացվող ATP-ի տարվա ամփոփիչ մրցաշարի կիսաեզրափակիչի երկրորդ մասնակիցը՝ միանալով աշխարհի երկրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերին:

Խմբային փուլի երկրորդ տուրում Դիմիտրովը 6:0, 6:2 հաշվով հաղթել է բելգիացի Դավիդ Գոֆենին: Խմբի մյուս խաղում ավստրիացի Դոմինիկ Տիմն ուժեղ է գտնվել վնասվածքի պատճառով Ռաֆայել Նադալին փոխարինած իսպանացի Պաբլո Կարենյո-Բուստայից՝ 6:3, 3:6, 6:4:

Կարենյո-Բուստան զրկվել է փլեյ-օֆֆ դուրս գալու շանսից, իսկ կիսաեզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն Գոֆենն ու Տիմը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում