17:40  ,  14 նոյեմբերի, 2017

Պոգբան մոտ է խաղադաշտ վերադառնալուն

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան ազդրի վնասվածքից հետո ապաքինվել է եւ մոտ է խաղադաշտ վերադառնալուն: Ռիսկի չդիմելու համար թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Պոգբային չի հայտավորի նաեւ «Նյուքասլի» դեմ Անգլիայի առաջնության 12-րդ տուրի խաղում, որը տեղի կունենա նոյեմբերի 18-ին, հաղորդում է The Telegraph-ը:

Պոգբան խաղադաշտ դուրս չի եկել երկու ամիս: Նա վնասվածք էր ստացել շվեյցարական «Բազելի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում