15:04  ,  28 հուլիսի, 2012

Լոնդոն-2012. Արսեն Գալստյանը քառորդ եզրափակիչում է

Ձյուդոյի Ռուսաստանի հավաքականի ներկայացուցիչ Արսեն Գալստյանը Լոնդոնի Օլիմպիական խաղերում դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

60 կգ քաշային Գալստյանը 1/8 եզրափակիչում հաղթեց Մոնակոն ներկայացնող Յան Սիկարդիին:

Կիսաեզրափակիչի ուղեգիրը Գալստյանը կվիճարկի հարավկորեացի Գվան Խյոն Չոյի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով