14:35  ,  10 նոյեմբերի, 2017

NBA. «Հյուսթոնը» հաղթեց «Քլիվլենդին», Հարդենը՝ Լեբրոնին

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Հյուսթոնը» տանը 117:113 հաշվով հաղթել է փոխչեմպիոն «Քլիվլենդին»:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Հյուսթոնի» առաջատար Ջեյմս Հարդենը, որը վաստակել է 35 միավոր: Լեբրոն Ջեյմսը 33 միավոր է բերել «Քլիվլենդին», որը 7-րդ պարտությունը կրեց անցկացրած 12 խաղերում:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է «Սակրամենտոյի» խաղացող Դե՛Աարոն Ֆոքսի նետումը:  

NBA, կանոնավոր առաջնություն

«Հյուսթոն» – «Քլիվլենդ»՝ 117:113 (36:25, 29:42, 35:26, 17:20)

«Դենվեր» – «Օկլահոմա»՝ 102:94 (22:28, 29:25, 24:22, 27:19)

«Վաշինգտոն» – «Լեյքերս»՝ 111:95 (37:34, 32:22, 22:21, 20:18)

«Տորոնտո» – «Նոր Օրլեան»՝ 122:118 (34:32, 32:28, 26:32, 30:26)

«Սակրամենտո» – «Ֆիլադելֆիա»՝ 109:108 (26:26, 38:31, 20:24, 25:27)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում