Արթուր Պետրոսյանը եւս 2 տարի կգլխավորի ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը: Այդ մասին գյումրեցի մասնագետը հայտնեց Երեւանում կայացած ընկերական խաղում Բելառուսի թիմի նկատմամբ 4:1 հաշվով հաղթանակից հետո:
«Իմ ապագան այս խաղից կախված չէր: Այս հանդիպումից առաջ ամեն բան արդեն որոշված էր: Հայաստանի հավաքականի հետ պայմանագիրը երկարաձգելու եմ 2 տարով, իսկ հետո կտեսնենք»,- հետխաղյա ասուլիսում նշեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը:
Հիշեցնենք, որ Արթուր Պետրոսյանը Հայաստանի հավաքականը գլխավորում է 2016 թվականի նոյեմբերից: Նրա պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2018թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի ավարտը:
Դավիթ Եղիազարյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:56 , 30 հոկտեմբերի 
23:08 , 30 հոկտեմբերի
22:41 , 30 հոկտեմբերի 
20:59 , 30 հոկտեմբերի
19:42 , 30 հոկտեմբերի
19:05 , 30 հոկտեմբերի 
18:40 , 30 հոկտեմբերի 
18:18 , 30 հոկտեմբերի 
17:31 , 30 հոկտեմբերի
16:33 , 30 հոկտեմբերի