20:31 9 նոյեմբերի, 2017Արթուր Պետրոսյանը եւս 2 տարի կգլխավորի ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը: Այդ մասին գյումրեցի մասնագետը հայտնեց Երեւանում կայացած ընկերական խաղում Բելառուսի թիմի նկատմամբ 4:1 հաշվով հաղթանակից հետո:
«Իմ ապագան այս խաղից կախված չէր: Այս հանդիպումից առաջ ամեն բան արդեն որոշված էր: Հայաստանի հավաքականի հետ պայմանագիրը երկարաձգելու եմ 2 տարով, իսկ հետո կտեսնենք»,- հետխաղյա ասուլիսում նշեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը:
Հիշեցնենք, որ Արթուր Պետրոսյանը Հայաստանի հավաքականը գլխավորում է 2016 թվականի նոյեմբերից: Նրա պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2018թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի ավարտը:
Դավիթ Եղիազարյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.