22:58  ,  5 նոյեմբերի, 2017

Ռուսաստանը՝ շախմատի կանանց Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի թիմը հնգյակում է վերջին տուրից առաջ

Հունաստանում ավարտին մոտեցող շախմատի կանանց Եվրոպայի թիմային առաջնության հաղթողի կոչումը ժամանակից շուտ ապահովեց Ռուսաստանի հավաքականը:

Նախավերջին՝ 8-րդ տուրում ռուսները 4:0 հաշվով հաղթեցին Թուրքիայի թիմին եւ վաստակեցին 15 միավոր: Երկրորդ տեղում ընթացող վրացիները 1:3 հաշվով անակնկալ պարտություն կրեցին Լեհաստանից եւ արդեն 3 միավոր հետ մնացին Ռուսաստանի թիմից: Լեհաստանն ու Վրաստանը 12-ական միավորով բաժանում են 2-3-րդ տեղերը:

Կանանց Ռուսաստանի հավաքականի կազմում ընդգրկված են Ալեքսանդրա Կոստենյուկը, Կատերյա Լագնոն, Վալենտինա Գունինան, Օլգա Գիրյան եւ Ալեքսանդրա Գորյաչկինան:

Հիշեցնենք, որ կանանց Հայաստանի հավաքականը նախավերջին տուրում 2.5:1.5 հաշվով հաղթել էր Չեխիայի թիմին եւ 11 միավորով Ուկրաինայի հետ բաժանում է 4-5-րդ տեղերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news