22:58 5 նոյեմբերի, 2017Հունաստանում ավարտին մոտեցող շախմատի կանանց Եվրոպայի թիմային առաջնության հաղթողի կոչումը ժամանակից շուտ ապահովեց Ռուսաստանի հավաքականը:
Նախավերջին՝ 8-րդ տուրում ռուսները 4:0 հաշվով հաղթեցին Թուրքիայի թիմին եւ վաստակեցին 15 միավոր: Երկրորդ տեղում ընթացող վրացիները 1:3 հաշվով անակնկալ պարտություն կրեցին Լեհաստանից եւ արդեն 3 միավոր հետ մնացին Ռուսաստանի թիմից: Լեհաստանն ու Վրաստանը 12-ական միավորով բաժանում են 2-3-րդ տեղերը:
Կանանց Ռուսաստանի հավաքականի կազմում ընդգրկված են Ալեքսանդրա Կոստենյուկը, Կատերյա Լագնոն, Վալենտինա Գունինան, Օլգա Գիրյան եւ Ալեքսանդրա Գորյաչկինան:
Հիշեցնենք, որ կանանց Հայաստանի հավաքականը նախավերջին տուրում 2.5:1.5 հաշվով հաղթել էր Չեխիայի թիմին եւ 11 միավորով Ուկրաինայի հետ բաժանում է 4-5-րդ տեղերը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.