22:30  ,  5 նոյեմբերի, 2017

ԵԱ. Կանանց Հայաստանի հավաքականի հաղթանակը

Հունաստանում ավարտին մոտեցող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության նախավերջին՝ 8-րդ տուրում կանանց Հայաստանի հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության հասավ Չեխիայի թիմի նկատմամբ:

Հայաստանի թիմի առաջատար Էլինա Դանիելյանը եւ երրորդ խաղատախտակի վրա հանդես եկող Լիլիթ Գալոյանը հաղթեցին սեւերով, երկրորդ համար Լիլիթ Մկրտչյանը ոչ ոքի խաղաց, իսկ Մարիա Կուսովան պարտություն կրեց սպիտակ ֆիգուրներով:

Վերջին տուրից ատաջ կանանց Հայաստանի հավաքականն ունի 11 միավոր եւ Ուկրաինայի հետ բաժանում է 4-5-րդ տեղերը:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news