22:53  ,  1 նոյեմբերի, 2017

Չեմպիոնների լիգա. «Մոնակոն» չհաղթեց Ստամբուլում

Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրում Ֆրանսիայի չեմպիոն «Մոնակոն» Ստամբուլում հյուրընկալվեց «Բեշիկթաշին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1:

Թուրքական թիմը 10 միավորով գլխավորում է G խմբի մրցաշարային աղյուսակը, իսկ «Մոնակոն» 2 միավորով վերջին տեղում է:

Հիշեցնենք, որ «Բեշիկթաշը» հյուրընկալվելիս «Մոնակոյին» հաղթել էր 2:1 հաշվով:

Չեմպիոնների լիգա, չորրորդ տուր

G խումբ

«Բեշիկթաշ» (Թուրքիա) - «Մոնակո» (Ֆրանսիա)՝ 1:1

Ջենկ Թոսուն, 54, 11մ - Մարկուշ Լոպեշ, 45+1

«Պորտու» (Պորտուգալիա) - «ՌԲ Լայպցիգ» (Գերմանիա)՝ 23:45-ին (Երեւանի ժամանակ)

Մրցաշարային դրություն. «Բեշիկթաշ»՝ 10 միավոր, «ՌԲ Լայպից»՝ 4 (3 խաղ), «Պորտու»՝ 3 (3), «Մոնակո»՝ 2:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում