19:14  ,  25 հոկտեմբերի, 2017

ԵԱ. Հայաստանի բոլոր բռնցքամարտիկները մնացին առանց մեդալի

Հայաստանի երիտասարդական հավաքականի բռնցքամարտիկներից ոչ մեկը մեդալ չնվաճեց Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացված Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:

Դերենիկ Ոսկանյանի գլխավորած թիմի 9 մարզիկներից վերջինը ռինգ դուրս եկավ 49 կգ քաշային Էրիկ Թոխյանը, որը քառորդ եզրափակիչի մենամարտում 0:5 հաշվով պարտվեց հունգարացի Ատիլա Բերնատին:

Հավաքականում ընդգրկված էին նաեւ Արթուր Բազեյանը (52 կգ),  Ժիրայր Սարգսյանը (56 կգ),  Արմեն Մաշակարյանը (60 կգ),  Բենիկ Նիկողոսյանը (64 կգ),  Տոնի Գալստյանը (69 կգ),  Գոռ Ներսիսյանը (75 կգ),  Մանուկ Խաչատրյանը (91 կգ), գերծանր քաշային Արմեն Մնացականյանը, որոնք եւս պարտություններ կրեցին:

Ֆոտո՝ ՀԲՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում