18:55  ,  25 հոկտեմբերի, 2017

20-ամյա բռնցքամարտիկ է մահացել

Ֆիլիպինցի բռնցքամարտիկ Ջեֆրի Կլարոն մահացել է մարզման ժամանակ անցկացրած մենամարտում ստացած վնասվածքի հետեւանքով: 20-ամյա մարզիկը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն կոմայից դուրս բերել նրան չի հաջողվել, հաղորդում է rappler.com-ը:

Հոկտեմբերի 18-ին 20-ամյա նշած Ջեֆրի Կլարոն կարիերայում ընթացքում անցկացրած հինգ մենամարտերում տարել էր 1 հաղթանակ, կրել 4 պարտություն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում