11:33  ,  24 հոկտեմբերի, 2017

Ռոնալդու. Մեսի-Ռոնալդու դարաշրջանը չի ավարտվել, այն նոր է սկսվում

Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն երկրորդ տարին անընդմեջ ՖԻՖԱ-ի լավագույն ֆուտբոլիստի մրցանակին արժանանալուց հետո պատմել է տպավորությունների մասին:

«Ամեն գիշեր շատ հանգիստ եմ պառկում քնելու: Գոհ եմ, թե ինչի եմ հասնում անհատական ու թիմային պայքարում: Ես չեմ մրցում Մեսիի հետ, ես մրցում եմ լավագույնը լինելու եւ տիտղոսներ նվաճելու համար: Սակայն նաեւ կասեմ, որ Մեսի-Ռոնալդու դարաշրջանը չի ավարտվել, այն նոր է սկսվում»,- 32-ամյա Ռոնալդուի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի քվեարկությունում Ռոնալդուն հաղթել էր 43,16 տոկոս ձայնով: «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին երկրորդ տեղը գրավել է 19,25 տոկոս ձայնով, իսկ լավագույն եռյակը եզրափակած բրազիլացի հարձակվող Նեյմարի ցուցանիշն է 6,97 տոկոս ձայն:

ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի քվեարկությանը մասնակցում են ազգային հավաքականների գլխավոր մարզիչներն ու ավագները, լրագրողներ եւ երկրպագուներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում