11:14  ,  24 հոկտեմբերի, 2017

FIFA The Best. Մխիթարյանը, Լեւանդովսկին, Բուֆոնը Մեսիին չեն ընդգրկել լավագույն եռյակում

Մի շարք ազգային հավաքականների ավագներ ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի քվեարկության լավագույն եռյակում չեն նշել «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին:

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն առաջին տեղում նշել է Կրիշտիանու Ռոնալդուին, երկրորդում՝ Ջանլուիջի Բուֆոնին, իսկ երրորդում՝ Նեյմարին:

Իտալիայի հավաքականի ավագ  Ջանլուիջի Բուֆոնի եռյակում եղել են Կրիշտիանու Ռոնալդուն, Պաուլո Դիբալան ու Լուկա Մոդրիչը, իսկ Բելգիայի հավաքականի ավագ  Էդեն Ազարը նշել է Նգոլո Կանտեին, Կրիշտիանու Ռոնալդուին եւ Լուկա Մոդրիչին:

Հոլանդիայի հավաքականի նախկին ավագ Արյեն Ռոբենի եռյակում տեղ են գտել Կրիշտիանու Ռոնալդուն, Սերխիո Ռամոսն ու Մարսելոն: Լեհաստանի հավաքականի ավագ Ռոբերտ Լեւանդովսկին նշել է Մանուել Նոյերին, Արտուրո Վիդալին ու Կրիշտիանու Ռոնալդուին, իսկ Ֆրանսիայի հավաքականի ավագ  Հուգո Լյորիսը՝ Կրիշտիանու Ռոնալդուին, Սերխիո Ռամոսին ու Հարի Քեյնին: Կոլումբիայի հավաքականի ավագ Խամես Ռոդրիգեսն ընտրել է Կրիշտիանու Ռոնալդուին, Ջանլուիջի Բուֆոնին ու Ռոբերտ Լեւանդովսկուն:

Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի քվեարկությանը մասնակցում են ազգային հավաքականների գլխավոր մարզիչներն ու ավագները, լրագրողներ եւ երկրպագուներ: Ռոնալդուն քվեարկությունում հաղթել էր 43,16 տոկոս ձայնով: Լիոնել Մեսին երկրորդ տեղը գրավել է 19,25 տոկոս ձայնով, իսկ լավագույն եռյակը եզրափակած բրազիլացի հարձակվող Նեյմարի ցուցանիշն է 6,97 տոկոս ձայն:

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին առաջինը նշել էր իր ակումբակից Լուիս Սուարեսին, երկրորդը՝ Անդրես Ինյեստային, իսկ երրորդը՝ «Բարսելոնայից» ֆրանսիական ՊՍԺ տեղափոխված Նեյմարին: Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն առաջին տեղում նշել էր «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչին, երկրորդում՝ Սերխիո Ռամոսին, իսկ երրորդում՝ Մարսելոյին:

Տարվա լավագույն մարզչի քվեարկությունում Հենրիխ Մխիթարյանն առաջինը նշել է Զինեդին Զիդանին, երկրորդում՝ Թուրինի «Յուվենտուսը» գլխավորող Մասիմիլիանո Ալեգրիին, իսկ երրորդում` «Մոնակոյի» գլխավոր մարզիչ Լեոնարդո Ժարդիմին:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը լավագույն ֆուտբոլիստի քվեարկությունում առաջին տեղում նշել է Կրիշտիանու Ռոնալդուին, երկրորդում՝ Ջանլուիջի Բուֆոնին, իսկ երրորդում՝ Նեյմարին: Լավագույն մարզիչների եռյակում Պետրոսյանն ընդգրկել է Զինեդին Զիդանին Դիեգո Սիմեոնեին («Աթլետիկո») եւ Լեոնարդո Ժարդիմին («Մոնակո»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում