11:14 24 հոկտեմբերի, 2017Մի շարք ազգային հավաքականների ավագներ ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի քվեարկության լավագույն եռյակում չեն նշել «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին:
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն առաջին տեղում նշել է Կրիշտիանու Ռոնալդուին, երկրորդում՝ Ջանլուիջի Բուֆոնին, իսկ երրորդում՝ Նեյմարին:
Իտալիայի հավաքականի ավագ Ջանլուիջի Բուֆոնի եռյակում եղել են Կրիշտիանու Ռոնալդուն, Պաուլո Դիբալան ու Լուկա Մոդրիչը, իսկ Բելգիայի հավաքականի ավագ Էդեն Ազարը նշել է Նգոլո Կանտեին, Կրիշտիանու Ռոնալդուին եւ Լուկա Մոդրիչին:
Հոլանդիայի հավաքականի նախկին ավագ Արյեն Ռոբենի եռյակում տեղ են գտել Կրիշտիանու Ռոնալդուն, Սերխիո Ռամոսն ու Մարսելոն: Լեհաստանի հավաքականի ավագ Ռոբերտ Լեւանդովսկին նշել է Մանուել Նոյերին, Արտուրո Վիդալին ու Կրիշտիանու Ռոնալդուին, իսկ Ֆրանսիայի հավաքականի ավագ Հուգո Լյորիսը՝ Կրիշտիանու Ռոնալդուին, Սերխիո Ռամոսին ու Հարի Քեյնին: Կոլումբիայի հավաքականի ավագ Խամես Ռոդրիգեսն ընտրել է Կրիշտիանու Ռոնալդուին, Ջանլուիջի Բուֆոնին ու Ռոբերտ Լեւանդովսկուն:
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի քվեարկությանը մասնակցում են ազգային հավաքականների գլխավոր մարզիչներն ու ավագները, լրագրողներ եւ երկրպագուներ: Ռոնալդուն քվեարկությունում հաղթել էր 43,16 տոկոս ձայնով: Լիոնել Մեսին երկրորդ տեղը գրավել է 19,25 տոկոս ձայնով, իսկ լավագույն եռյակը եզրափակած բրազիլացի հարձակվող Նեյմարի ցուցանիշն է 6,97 տոկոս ձայն:
Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին առաջինը նշել էր իր ակումբակից Լուիս Սուարեսին, երկրորդը՝ Անդրես Ինյեստային, իսկ երրորդը՝ «Բարսելոնայից» ֆրանսիական ՊՍԺ տեղափոխված Նեյմարին: Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն առաջին տեղում նշել էր «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչին, երկրորդում՝ Սերխիո Ռամոսին, իսկ երրորդում՝ Մարսելոյին:
Տարվա լավագույն մարզչի քվեարկությունում Հենրիխ Մխիթարյանն առաջինը նշել է Զինեդին Զիդանին, երկրորդում՝ Թուրինի «Յուվենտուսը» գլխավորող Մասիմիլիանո Ալեգրիին, իսկ երրորդում` «Մոնակոյի» գլխավոր մարզիչ Լեոնարդո Ժարդիմին:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը լավագույն ֆուտբոլիստի քվեարկությունում առաջին տեղում նշել է Կրիշտիանու Ռոնալդուին, երկրորդում՝ Ջանլուիջի Բուֆոնին, իսկ երրորդում՝ Նեյմարին: Լավագույն մարզիչների եռյակում Պետրոսյանն ընդգրկել է Զինեդին Զիդանին Դիեգո Սիմեոնեին («Աթլետիկո») եւ Լեոնարդո Ժարդիմին («Մոնակո»)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.