18:33  ,  23 հոկտեմբերի, 2017

Ամենազավեշտալի գոլը 11 մետրանոցից

Թաիլանդի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում հետխաղյա 11 մետրանոցների ժամանակ դարպասապահը ժամանակից շուտ է տոնել հաջողությունը եւ չի նկատել, թե ինչպես է հետ եկած գնդակը հայտնվել դարպասում:

2:2 հաշվով ավարտված հիմնական եւ լրացուցիչ ժամանակից հետո հետխաղյա 11 մետրանոցներով հաշիվը եղել է 19:19 մինչեւ դարպասապահի զավեշտալի սխալը:

Այդ գոլի հետեւանքով «Սատրի Անգսոնգը» պարտվել է «Բանգկոկ Սպորտին», որն էլ դուրս է եկել եզրափակիչ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում