22:18  ,  22 հոկտեմբերի, 2017

«Գոլդեն Սթեյտի» վատագույն մեկնարկը 2009/10 մրցաշրջանից հետո

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը» մրցակցի խաղահրապարակում 101:111 հաշվով պարտվել է «Մեմֆիսին»:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել Ստիվեն Կարին, որը «Գոլդեն Սթեյտի» կազմում վաստակել է 37 միավոր:

«Գոլդեն Սթեյտը» երկրորդ պարտությունը կրեց NBA-ի մեկնարկային 3 խաղերում: 2009/10 մրցաշրջանից հետո սա թիմի վատագույն մեկնարկն էր:

Լեբրոն Ջեյմսի 22 միավորները չեն օգնել փոխչեմպիոն «Քլիվլենդին», որը տանը 93:114 հաշվով պարտվել է «Օռլանդոյին»:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում