17:40  ,  20 հոկտեմբերի, 2017

Mundo Deportivo-ն «Ղարաբաղ» ֆուտբոլային թիմն անվանել է հայկական

Կատալոնական Mundo Deportivo-ն Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի «Ղարաբաղ» - «Աթլետիկո Մադրիդ» հանդիպման մասին մեկնաբանությունում «Ղարաբաղը» անվանել է հայկական թիմ:

Ադրբեջանական կողմի եւ Մադրիդում Ադրբեջանի դեսպանության միջամտությունից հետո պարբերականը «հայկականը» դարձրել է «ադրբեջանական», գրում է haqqin.az-ը:

Հիշեցնենք, որ Բաքվում տեղի ունեցած խաղում դարպասի գրավում չէր գրանցվել:

Նշենք, որ ադրբեջանական ակումբը համարվում է 1951 թվականին Աղդամ քաղաքում հիմնադրված «Մեհսուլ» ակումբի իրավահաջորդը: Այն «Ղարաբաղ» է կոչվում 1987 թվականից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում