«Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Ժերար Պիկեն ու Սերխիո Բուսկետսը եւ Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը սպառնացել են հեռանալ ֆուտբոլի Իսպանիայի ազգային հավաքականից, գրում է Marca-ն:
Ֆուտբոլիստները կարող են նման քայլի դիմել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) նախագահ Խուան Լուիս Լարեայի՝ հավաքականի մարկետինգային հարցերով տնօրեն Խոսե Կլարամունտին պաշտոնից հեռացնելու դեպքում: Կլարամունտը միշտ արժանացել է ֆուտբոլիստների աջակցությանը:
Վերջերս RFEF-ի նախագահը հայտնել էր Խոսե Կլարամունտային հեռացնելու մտադրության մասին: Դրանից հետո Պիկեն, Ռամոսն ու Բուսկետսը RFEF-ին հայտնել են, որ այդ դեպքում կհեռանան Իսպանիայի հավաքականից: Դրանից հետո ֆեդերացիայի ղեկավարի եւ ֆուտբոլիստների միջեւ ստեղծվել է լարված իրավիճակ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում