20:45  ,  18 հոկտեմբերի, 2017

ՊՍԺ-ի նախագահը պետք է ներկայանա դատարան

Շվեյցարիայի դատարանը հարցաքննության է կանչել ֆրանսիական ՊՍԺ-ի եւ BeIN Media Group ընկերության նախագահ Նասել Ալ Խելաիֆիի, որը մեղադրվում է կոռուպցիայի մեջ, հաղորդում է afp-ն՝ հղում անելով միլիարդատեր գործարարի փաստաբանին: Դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին Բեռնում:

Նասեր Ալ Խելաիֆին եւ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (գրանցումը Շվեյցարիայում է) նախկին գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն մեղադրվում են 2018-2030 թվականների աշխարհի առաջնությունների հեռարձակման իրավունքի բաշխման գործընթացում կոռուպցիոն սխեմաների կիրառման մեջ՝ մեքենայություն, փաստաթղթերի կեղծում, հանցավոր անփութություն, կաշառակերություն: Մի շարք երկրներում հեռարձակման իրավունքը ստացել է BeIN Media Group-ը: Քրեական գործը հարուցել է Շվեյցարիայի դատախազությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում