19:10  ,  18 հոկտեմբերի, 2017

Զլատան Իբրահիմովիչը մոտ է խաղադաշտ վերադառնալուն

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մոտ է անցած մրցաշրջանում ստացած ծնկահոդի ծանր վնասվածքից հետո խաղադաշտ վերադառնալուն:

36-ամյա ֆուտբոլիստը վերսկսել է մարզումները ընդհանուր խմբում, հաղորդում է The Sun-ը: Իբրահիմովիչն առայժմ չի մասնակցում անմիջական պայքարի թիմակիցների հետ:

Սպասվում էր, որ վետերանը խաղադաշտ դուրս կգա հունվարին, սակայն նրա մարզավիճակը կանխատեսվածից արագ է հզորանում: Ենթադրվում է, որ Իբրահիմովիչը արդեն դեկտեմբերի 2-ին կմասնակցի Լոնդոնի «Արսենալի» դեմ Անգլիայի առաջնության 15-րդ տուրի հանդիպմանը:

Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը պայմանագիր ունի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մինչեւ մրցաշրջանի ավարտը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում