16:45  ,  16 հոկտեմբերի, 2017

Մոդրիչը հրապարակել է նորածին դստեր լուսանկարը

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչի ընտանիքում համալրում է տեղի ունեցել:

Խորվաթիայի հավաքականի 32-ամյա ֆուտբոլիստը Instagram-ում տեղադրել է հոկտեմբերի 2-ին ծնված նորածին դստեր հետ լուսանկարը: Աղջկան անվանակոչել են Սոֆիա:

Մինչեւ այս Լուկա Մոդրիչն ու նրա կինը Վանիա Բոսնիչն ունեին մեկ որդի եւ մեկ դուստ՝ Իվան ու Էմանուելը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում