00:37  ,  15 հոկտեմբերի, 2017

«Բարսելոնայի» հաղթարշավն ընդհատվեց Մադրիդում

«Բարսելոնան» առաջին միավորները կորցրեց Իսպանիայի առաջնությունում: 7 հաղթանակից հետո Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմը Մադրիդում ոչ ոքի խաղաց «Աթլետիկոյի» հետ՝ 1:1: Հաշիվը 21-րդ րոպեին բացեց դաշտի տերերի իսպանացի կիսապաշտպան Սաուլը: Վերջնամասում կատալոնական թիմի ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը խփեց պատասխան գոլը:

«Բարսելոնան» առաջատարն է՝ 22 միավոր: Երկրորդ տեղում գտնվող «Ռեալն» ունի 17 միավոր: «Աթլետիկոն» 16 միավորով բարձրացավ երրորդ տեղ: Նույնքան ունի նաեւ «Սեւիլիան»:

Իսպանիայի առաջնություն, 8-րդ տուր

«Աթլետիկո Մադրիդ» - «Բարսելոնա»՝ 1:1

Սաուլ, 21 – Լուիս Սուարես, 82

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում