15:50  AMT,  12 հոկտեմբերի, 2017

Կարվախալը բուժվել է վարակից, սակայն շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ

Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Դանի Կարվախալը շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ, թեեւ ազատվել է սրտապարկի (պերիկարդ) վրա ազդող վարակից, հայտնում է AS-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսպանիայի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստի վերականգնման համար պահանջվելու է նվազագույնը 2 ամիս:

Մարդու սիրտը շրջապատված է պարկաեւ փակ գոյացություններով` սրտապարկով (պերիկարդ), որը պաշտպանական դեր է կատարում եւ սահմանափակում է սրտամկանի լայնացումը:

Կարվախալին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ նա ազատվել է այդ վարակից: Չնայած դրան՝ բժիշկները մինչեւ օրս ֆուտբոլիստին դուրս չեն գրել հիվանդանոցից եւ չեն կարող նշել նրա վերականգնման ստույգ ժամկետը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Loading...
  • Հարցում
2017թ. Հայաստանի լավագույն մարզիկը
Արթուր Ալեքսանյան
Լեւոն Արոնյան
Մաքսիմ Մանուկյան
Հենրիխ Մխիթարյան
Հովհաննես Բաչկով
  • Ֆեյսբուք
  • Վիճակագրություն
  • Արխիվ
Loading...