«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի եկամուտն անցած մրցաշրջանի արդյունքում կազմել է 708 միլիոն եվրո, ինչը ռեկորդային ցուցանիշ է կատալոնական ակումբի համար։ Այդ մասին հաղորդում է «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը։
Նախորդ մրցաշրջանի համեմատ ակումբի եկամուտն աճել է 29 միլիոն եվրոյով։ «Բարսելոնան» ծախսել է 677 միլիոն եվրո, զուտ շահույթը կազմել է 31 միլիոն եվրո։
Կանխատեսվում է, որ ընթացիկ մրցաշրջանի արդյունքում՝ «Բարսելոնայի» եկամուտը կհասնի 897 միլիոն եվրոյի, սակայն շահույթը կկազմի 27 միլիոն եվրո։
Ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի ծրագրի համաձայն, «Բարսելոնան» 1 միլիարդ եվրոյի եկամուտ է ունենալու 2021 թվականին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:41 , 14 նոյեմբերի
00:59 , 14 նոյեմբերի 
23:39 , 13 նոյեմբերի 
23:27 , 13 նոյեմբերի 
22:49 , 13 նոյեմբերի
21:17 , 13 նոյեմբերի 
20:27 , 13 նոյեմբերի
20:05 , 13 նոյեմբերի
19:02 , 13 նոյեմբերի
18:04 , 13 նոյեմբերի