12:33  ,  10 հոկտեմբերի, 2017

Տոնի Ֆերգյուսոնը` UFC-ի ժամանակավոր չեմպիոն

Լաս Վեգասի T-Mobile Arena մարզապալատում կայացած UFC 216 խառը մենամարտերի մրցաշարի գլխավոր մարտում ամերիկացի Տոնի Ֆերգյուսոնը երրորդ ռաունդում նոկաուտով հաղթել է Կեւին Լիին:

Ֆերգյուսոնը տարել է 10-րդ անընդմեջ հաղթանակը եւ դարձել UFC-ի ժամանակավոր չեմպիոնը թեթեւ քաշային կարգում:

Հիշեցնենք, որ այդ քաշային կարգում UFC-ի չեմպիոնն իռլանդացի Քոնոր Մաքգրեգորն է, որը ММА-ում հանդես չի գալիս 2016 թվականի նոյեմբերից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում